
Պարոնյան 22 հասցեում գործող <<Agnes Cakes>> խանութ-թեյարանում դուք կարող եք մեկ գավաթ թեյի կամ սուրճի ընկերակցությամբ վայելել մեր ֆիրմային աղանդերը: Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները, որպեզի հաճախորդն իրեն զգա հանգիստ, ապահով, կարողանա կտրվել առօրյա հոգսերից և իր ընտրած մեկ կտոր համեղ խմորեղենը վայելելու ընթացքում իրավամբ զգա այն մի բաժին ժպիտը, որն իր ուրույն տեղն ունի <<Agnes Cakes>>ընկերության արտադրամասում պատրաստված յուրաքանչյուր թխվածքում:
Ճաշակով ինտերիեր, տրամադրող երաժշտություն, բարեհամբույր անձնակազմ, գեղեցիկ և համեղ տեսականի - մի խոսքով <<Agnes Cakes>> խանութ-թեյարանում ստեղծված են բոլոր պայմանները լիակատար և բովանդակալից ժամանցի կազմակերպման համար: