Մեր մասին

       <<Agnes Cakes>>  ընկերությունն  ավելի քան մեկ տասնամյակ համեմում է հայ ընտանիքների տոնական առիթները գեղեցիկ և համեղ ակնթարթներով:
   Մեր ընկերությունն, առաջնորդվելով <<Մի բաժին ժպիտ յուրաքանչյուր պատվերում>> կարգախոսով, անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեզ մոտ պատվիրված բոլոր տորթերն ու աղանդերը առանձնանան ոչ միայն իրենց բացառիկ համով և  գեղեցկությամբ, այլև դրական էներգետիկայով:                          
          Մենք համարում ենք, որ տորթը , լինելով յուրաքանչյուր առիթի համեղ զարդ , պետք է անպայման գոհացնի, հիացնի և, ինչու ոչ, նաև հաճելիորեն  զարմացնի հյուրերին:

    <<Agnes Cakes>>  ընկերությունում յուրաքանչյուր տորթի ցուցաբերվում է անհատական մոտեցում. տորթի պատրաստման և ձևավորման ընթացքում հաշվի են առնվում պատվիրատուի բոլոր պահանջներն ու ցանկությունները:
   Մենք նվիրում ենք մարդկանց իրենց <<տորթային երազանքներն>> ու երջանկանում նրանց` երջանիկ ակնթարթներ պարգևելով: Մենք հպարտ ենք, որ մեր տորթերին վերաբերվում են որպես արվեստի նմուշներ, ավելին. մեր տորթերը հաճախ որակվում են որպես գլուխգործոցներ: Մենք չունենք լավ կամ վատ տորթեր, քանի որ մեր արտադրամասում ծնունդ առած բոլոր <<համեղությունները>>  պատրաստվում  են սիրով և լավատեսությամբ:                                                                         Մենք սիրում ենք մեր գործն ու մեր բոլոր պատվիրատուներին, քանի որ նրանց երևակայության թռիչքները մեզ օգնում են ավելի ու ավելի կատարելագործվել:

Գտեք մեզ <<Ֆեյսբուք>>-ում
AgnesCakes © Copyrigth
All rights reserved 2017
(+37410)_50 03 02,   (+37410)_39 71 44,   (+37491) _21 63 15
Պարոնյան 22
FAIL (the browser should render some flash content, not this).